Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկինում դատված «մուլտիկը» դանակահարել է հորն ու որդուն

Փետրվար 04,2014 19:23

Փետրվարի 4-ին, ժամը 14-ն անց 15 րոպեին գլխի ճակատային մասի կտրած, արյունահոսող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Աշոտ Բարսեղյանը: Ժամը 14-անց 45 րոպեին ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Աշոտի որդին՝ 1982թ. ծնված Գարիկ Բարսեղյանը:

Իրավապահ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ հանցագործությունների կատարման կասկածանքով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից բերման է ենթարկվել «մուլտիկ» մականունով, Կողբ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Հովհաննիսյանը: Մեր ունեցած տեղեկություններով ՝ կռվի եւ դանակահարության պատճառն անձնական բնույթի խնդիրն է: Արթուր Հովհաննիսյանը նախկինում դատվել է գողության, խուլիգանության համար:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հայիզմի դինանկար: Փաստ թիվ 900. 976: Քրեամատյան 2

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728