Սահմանադրական դատարանը գանձել է 1974թ. հետո ծնված աշխատակիցներից կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը:
«Գանձել ենք զուտ հարկային հաշվետվության համար, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն պահանջում է գումարները պահած հաշվետվություն ներկայացնել»,- ասաց Զավեն Չոփուրյանը:
Մեր դիտարկմանը, թե կան ընկերություններ, որոնք հաշվետվության մեջ ցույց են տվել, բայց գումարներն իրականում չեն պահել, դատարանի աշխատակիցը պատասխանեց. «Չէ, ոնց կարող ենք խաբել»:
Ֆինանսական վարչության պետը հայտնեց, որ պահված գումարները չեն ուղարկվել կամուրջ հաշվին. «Մենք պահել ենք ու մինչեւ մարտի 28-ը կմնան սառեցված: Դրանից հետո որոշումից կախված մենք գումարը կվերադարձնենք, կամ արդեն կփոխանցենք կառավարչին»:
Զավեն Չոփուրյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանում աշխատում է ավելի քան 40 աշխատակից, որոնք ծնվել են 1974թ. հետո:
Մանրամասները կարդացեք՝ NEWS.am-ի կայքում
Սահմանադրական Դատարանի աշխատակիցները կամավոր հատկացումներ են կատարել կուտակային ֆոնդին՝ինչպես դուք եք պահանջում:Կարող է ? այդպես լինել,կարող է;