Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ. Եթե Հայաստանի վրա թեկուզ մեկ ռումբ ընկնի, ՀԱՊԿ պայմաններն ուժի մեջ կմտնեն. news.am

Փետրվար 04,2014 17:27

Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում կան անձինք, որոնք միայն ուրախ են ղարաբաղյան հիմնախնդրի սրացման կապակցությամբ: Vesti.Az-ին  նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահին կից միջազգային  հարաբերությունների խորհրդի անդամ, Միջազգային համագործակցության զարգացման  աջակցման հիմնադրամի նախագահ Ալեքսանդր Սոկոլովը:

Նա նաեւ նշել է, որ ադրբեջանական մամուլում մշտապես տեսնում է այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը նույնը չեն: Կա ՀԱՊԿ պայմանագիր, ուր ընդգրկված են Ռուսաստանը եւ Հայաստանը:  «Աստված չանի կոնֆլիկտ ծագի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եթե թեկուզ մեկ ռումբ ընկնի միջազգային իրավունքի սուբյեկտի վրա, ագրեսիա կհամարվի:  Այդ դեպքում ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ պայմանագրի պայմանները», – հայտարարել է Ալեքսանդր Սոկոլովը:

Նյութի մանրամասները կարդացեք news.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728