Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանությունը եւ արագաչափի ցուցմունքը

Փետրվար 04,2014 17:15

Ազգային ժողովում այսօր լսվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացնում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Մանրամասնորեն ներկայացնելով, թե քանի՞ ընկերության են տուգանել, ինչ աշխատանքներ են արվել նախորդ տարվա ընթացքում, ՏՄՊՊՀ նախագահը այդուհետեւ լսեց պատգամավորների հարցերը:

Դրանք հիմնականում չէին առնչվում հաշվետվությանը: Պատգամավորները տալիս էին մեր տնտեսությանը, սոցիալ-տնտեսական քաղաքականությանն առնչվող բազմատեսակ հարցեր՝ սկսած նրանից, թե ինչո՞ւ է Բագրատաշենի մոտ տեղադրված արագաչափը 20կմ/ժամ արագություն պարտադրում վերջացրած խոշոր սուպերմարկետների կողմից փոքր խանութները կլանելու մտահոգությամբ:

Պատգամավորներից ոմանք, այնուամենայնիվ, անդրադարձան ՏՄՊՊՀ գործունեությանը.  մի մասը իր խոսքում նշեց, որ ՏՄՊՊՀ-ն շատ է նեղում տնտեսվարողներին՝ խոշոր տուգանքներով, մի քանիսն էլ ճիշտ հակառակը՝ պահանջում էին, որ ավելի մեծ եւ խիստ տուգանքներ կիրառվեն:

Պահանջները ՏՄՊՊՀ-ից այնքան շատ էին, որ ի վերջո Շաբոյանը տեղի տվեց եւ հանդարտ ու մեղմ տոնը մի փոքր փոխելով նյարդայնացած հիշեցրեց պատգամավորներին, որ իր ղեկավարած հանձնաժողովի ռեսուրսները՝ մարդկային եւ ֆինանսական շատ փոքր են, եւ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ ընդգրկել հանձնաժողովի գործունեության տիրույթում այն բոլոր հարցերը, որ պատգամավորները բարձրացնում են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728