ՀՀ նախագահ
Պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Պարոն Հ. Աբրահամյանին
ՀՀ ԱԺ խմբակցությունների
Նախագահներին
ՀՀ Ոստիկանապետ
Պարոն Վ. Գասպարյանին
Խնդրագիր-Կոչ
Մեծարգո նախագահ
Հարգելի ՀՀ ԱԺ նախագահ
Հարգելի ԱԺ խմբակցությունների նախագահներ
Հարգելի Ոստիկանապետ
2014 թվականի փետրվարի 3-ին «Կենտրոն» ՀԸ «ՈՒրվագիծ» հաղորդաշարին` անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության դեպքի կապակցությամբ Բուդաղյանների շահերի պաշտպան փաստաբան Հ. Ալումյանի կողմից ևս մեկ անգամ տրված մանրամասն և հիմնավորված մեկնաբանությունները,մինչ այդ` անցած ամիսների ընթացքում բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպությունների,ՄԻՊ-ի, տարբեր անհատների և գործիչների կողմից արված հայտարարությունները, միջազգային հանրության հետաքրքրվածությունը և անհանգստությունը հասարակության և Բուդաղյանների հարազատների շրջանում հիմնավորեց այն համոզմունքը և միակ տեսակետը, որ ՀՀ ՊՆ քննչական մարմինը և նրան հսկող ՀՀ Զինվորական դատախազությունը իրավական,քաղաքական և բարոյական առումներով թույլ են տվել կոպտագույն սխալներ, ծանր ապտակ հասցնելով մեր հասարակությանը:
Այդ մարմինների կողմից կայացված որոշումները լրջորեն վարկաբեկել են պետությանը, նրա իրավունքին և օրենքներին:
Ուշ չէ, որպեսզի Ձեր բոլորի ջանքերով ուղղվի թույլ տրված սխալը :
Գորիսի հասարակությունը, ՀՀ քաղաքացիները ցանկանում են հավատալ, որ Դուք Ձեր օրինական միջամտությունը կունենաք բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության ապահովմամբ արդարությունը վերականգնելու համար (վերջ կդրվի նաև Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Բուդաղյանների փաստաբան Հ. Ալումյանի բողոքի քննության անհարկի և կանխամտածված ձգձգումներին):
Պարոն Ոստիկանապետ.
Առաջիկայում Սյունիքի մարզ Ձեր հնարավոր այցի ընթացքում խնդրում եմ ընդունեք ինձ կարճ զրույցի, հունիսմեկյան ողբերգության դեպքի հետ կապված որոշ մտահոգիչ մանրամասներ Ձեզ զեկուցելու համար:
ՀՀ Ոստիկանության Գորիսի վետերանների
Խորհրդի նախագահ
Ռոբերտ Հակոբյան
04/02/2014թ.