Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոտի դեզի գործով» դատարանը վճռել էր ոչնչացնել ապացույցները (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 16:41

Վերաքննիչ քրեական դատարանում Արարատ Պետրոսյանի նախագահությամբ սկսվեց Արմավիրի մարզի դատարանի կողմից անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին դատապարտված Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլոյանի, Գագիկ Առաքելյանի, նրանց պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը:

Հասարակական կարգը խախտելու, խուլիգանության, տուժող, ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզն այրելու համար Արամը եւ Ռոբերտը դատապարտվել են 2,5 տարվա ազատազրկման, Արթուրը՝ եւ Գագիկը 1 տարի 1 ամիս ժամկետով ազատազրկման:Նրանց չորսի նկատմամբ կիրառվել էր համաներում, նրանց կալանքը վերացել էր:

Դատարանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը: Միայն մի փոփոխություն արձանագրվեց ամբաստանյալներից մեկի կարգավիճակում. Գագիկ Առաքելյանն ասաց, որ ամուսնացել է, ինչի կապակցությամբ մեղադրող Աղաբեկյանը տեղից ասաց.«Մի քիչ ավելի հասունացաք», իսկ ամբաստանյալներից մեկի պաշտպանն էլ նկատեց. «Թեթեւ էր Ձեր ձեռքը»:

Բողոքաբերները պահանջում էին բեկանել դատավճիռը, արդարացնել իրենց , հետազոտել առաջին ատյանի դատարանի ապացույցները, իսկ Արամ Մուղալյանի եւ նրա պաշտպանի դիքորոշումն այլ էր. անթույլատրելի պետք է ճանաչվեն ապացույցները:

Սակայն նույն այդ Արմավիրի մարզի դատավճռով դատարանը վճռել է ոչնչացնել ապացույցները:

Պաշտպանական կողմից առաջինը հանդես եկավ Արամ Մուղալյանի պաշտպանը, սակայն նրա բողոքի հրապարակումը կիսատ մնաց, քանի որ դեռ 12 էջ էլ կար, իսկ դատարանն էլ այլ նիստ էր նշանակել:

Մեկ ժամից ավելի տեւած բողոքի հրապարակման ժամանակ, բողոքաբեր կողմն ասաց, որ դեպքի վայրում ամբաստանյալները չեն եղել, այդ կապակցությամբ որեւէ ապացույց ձեռք չի բերվել:

Ըստ նրա, տուժողն ու վկաներն ասել են, որ չեն տեսել դեպքի վայրում , թե. «կրակ անողները հեռացել են»:

Արմավիրի մարզի դատարանում վկա Մրազ Մստոյանի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը դատարանը չի հրապարակել, իսկ դատարանում էլ նա չի տվել այն ցուցմունքը, որից հղում է արել դատարանն իր դատավճռի նկարագրական մասում:

Բողոքաբերը հաճախակի էր մեջբերումներ անում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, ուր մասնավորապես, հստակեցվել է խուլիգանություն հանցակազմը:

Արարքը չի կարող խուլիգանություն համարվել, եթե բացակա են հասարակության ներկայացուցիչները, խուլիգանությունը չի կարող «լուրջ անհանգստություն» պատճառել:

Նախագահողն ընդհատեց կողմին, հորդորելով ամբողջական հղում չանել Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին:

Մուղալյանի պաշտպանի դիրքորոշումը նաեւ այն է, որ սխալ է որակվել արարքը:Ըստ նրա, կարող էր հանցագործության նախապատրաստում դիտվել:

Ինչ վերաբերում է ամբաստանյալների կողմից դյուրավառ հեղուկի միջոցով վնաս տալուն, խոտի դեզի մոտ գտնվող շանը, տուժողն ասել էր «գուցե գետնի վրայի կրակից է փափկամազն այրվել», ապա հայտնել էր, թե շան վարքագծում ոչինչ չի նկատվել, շունը վազում է, հաչում է, աշխույժ վիճակում է»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 18-ին:

 

Dataran_dez_04 Dataran_dez_03 Dataran_dez_01 Dataran_dez_05

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728