Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսապաթոլոգ. 35 տարեկան զույգ ունենք՝ անհասկանալի է նրանց համար, թե ինչպես է պետք իրականացնել ներհրումը (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 16:29

Ժուժկալ մնա՞լ, թե սեքս անել. մի կողմից եկեղեցին քարոզում է ժուժկակություն, մյուս կողմից էլ բժիշկները պնդում են, որ սեռահասուն տարիքում սեքսի բացակայությունը հանգեցնում է առողջական խնդիրների:

Aravot.am-ի հարցին, ի վերջո, հետեւել եկեղեցո՞ւ հորդորին, թե՞ բժիշկների խորհրդին, սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը պատասխանեց. «Ժուժկալությունը խրախուսվում է նաեւ մեր կողմից, որ պետք է ստեղծվի ստաբիլ, ռեգուլյար ամուսնական կյանք: Ըստ էության, պարտնյորների փոփոխությունը որեւէ առումով չի խրախուսվում: Եկեղեցին ժուժկալությունը խրախուսում է, որպեսզի ստեղծվի սիրո վրա հիմնված ամուսնական կյանք, եւ ռեալիզացվի այդ կիրքն ու էներգիան, մնացած պարագաներում, անհատն ինքն է որոշում:  Իհարկե, բժշկական տեսանկյունից օրգանիզմն ունի կարգավորման մեխանիզմներ: Այսինքն, երբ առկա է սեռական ցանկություն եւ դրա ռեալիզացիայի խնդիրներ կան, ապա որոշակի կարգավորման մեխանիզմով օրգանիզմում արգելակվում է, ճնշում է լիբիդոն: Բժշկական տեսանկյունից, սեռահասուն տարիքն ավարտվելուց հետո ցանկալի է, որ անձը սեռական կյանքով ապրի: Միանշանակ, ամենաճիշտը` ստաբիլ սեռական պարտնյորներ ունենալն է, որը առողջության իմաստով դրական ազդեցություն է»:

Մեր այն հարցին էլ, արդյոք սեռական գրագիտության մակարդակի բարձրացում նկատվում է, պարոն Հակոբյանն ասաց, որ նման միտում կա, բայց հաճախ իրեն այցելած հասուն մարդիկ այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որոնց պատասխանները պիտի 12 տարեկանում իմանային:

Բժիշկը նաեւ ներկայացրեց իր պրակտիկայից մի կուրյոզային դեպք, որն, ըստ պարոն Հակոբյանի, բժշկական խնդիր չէ, այլ` տարրական գիտելիքների պակաս. «Հիմա 35 տարեկան զույգ ունենք, անատոմիորեն անհասկանալի է նրանց համար զուտ սեռական օրգանների տեղադրությունը, կամ դրանց  անատոմիան, կամ ինչպես է պետք իրականացնել ներհրումը: Նրանց մոտ կուսական ամուսնություն է, ուղղակի գիտելիքների պակաս է, նույնիսկ վագինիզմի խնդիր չկա, ձեւերը չգիտեն, 5 տարի է նրանց մոտ ձեւավորվել են սեռական կյանքին փոխարինող ձեւերը, նրանք բացարձակ չեն պատկերացնում հեշտոցի տեղադրությունը, ինչ է դա իրենից ներկայացնում, եւ ինչպե՞ս է պետք դա իրագործել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728