«Որքան շուտ սկսվի աշխատանքը համընդգրկուն խաղաղ համաձայնագրի վրա, այնքան ավելի օգուտ կբերի դա տարածաշրջանին», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին:
Հարցին, թե ինչպես է արտացոլվում խաղաղ բանակցությունների ընթացքի վրա հրադադարի խախտումը, Մամեդյարովը ափսոսանք է հայտնել շփման գծում պարբերական փոխհրաձգությունների կապակցությամբ և պնդել, թե ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմի բացած կրակին են պատասխանում: «Եթե ուշադրություն եք դարձրել՝ ամեն անգամ, երբ բանակցությունները մի փոքր առաջ են շարժվում, տեղի են ունենում նման դեպքեր», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում