Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն այսօր ճանաչել է ՀՀ Սահմանադրության հոդվածների պահանջներին հակասող և անվավեր

Փետրվար 04,2014 16:13

Փետրվարի 4-ին ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա, քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով,  ,Սահմանադրական դատարանի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 1, 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. ,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետում ամրագրված ,իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմիցե դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ սույն որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների շրջանակներում։

2. ,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասինե ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետի «…կամ իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը չի համապատասխանում դրա ընդունման համար հիմք հանդիսացած օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին»  դրույթը, այնքանով, որքանով այն կիրառվում է առանց օրենքով սահմանված դատական կամ արտադատական կարգով տվյալ ակտի անվավեր ճանաչման,  ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 91-րդ  և 108.1-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍԴ-ը պարտավոր է` օրենքով, հարգի իր իսկ որոշումը և համաձայն ՀՀ Սահմանադրության ՀՈԴՎԱԾ 100 կետ 1, 5, 6, 9, եզրակացություն տա ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու և ՀՀԿ գործունեությունը արգելելու մասին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728