Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Բոլոր մեդալներն էլ գնահատելի են, բայց Դավիթ Սաֆարյանի աշխարհի ոսկին առանձնակի արժեք ունի»

Փետրվար 04,2014 16:06

2013 թվականը հայկական ըմբշամարտի դպրոցի համար խոշոր ձեռքբերումների տարի էր: Հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտերը վերջին տարիներին դարձել են Հայաստանի առաջատար մարզաձեւերը եւ տարվա կտրվածքով նվաճվող մեդալների հիմնական մասը բաժին է հասնում հենց նրանց:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մրցաշրջան 2013-ին` ասաց. «Ֆեդերացիայի աշխատանքն անցած տարում միանշանակ գնահատում եմ լավ: Պատահական չէ, որ հանրապետության անցած տարվա լավագույն տասնյակի կեսից ավելին հենց ըմբիշները կազմեցին: Մեր պատանի, երիտասարդ եւ մեծահասակ մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճեցին 30 մեդալ, որոնցից 12-ը` ազատ ոճում, 18-ը` հունահռոմեականում: Ընդ որում, աշխարհի գավաթի ու միջազգային մրցումները չեմ հաշվում: Մեզ համար բոլոր մեդալներն էլ գնահատելի են, որովհետեւ դրանք ձեռք են բերվել թիմային քրտնաջան մարզումների արդյունքում, ծանր պայքարով: Սակայն առանձնակի արժեք ունի Դավիթ Սաֆարյանի աշխարհի ոսկին, քանի որ մեր ազատ ըմբշամարտը 11 տարի աշխարհի չեմպիոն չէր տվել: Բացի դա, Դավիթը օլիմպիական բոլոր մարզաձեւերում Հայաստանից միակը եղավ, որ Հայաստանին աշխարհի ոսկե մեդալ պարգեւեց»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728