Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ինքը չի տեսել Ցեղասպանության հուշարձանում այդ աղոթելու խորհուրդը , դա արդեն Դանիելի խնդիրն է»

Փետրվար 04,2014 15:50

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքեց լուրերը, թե կուսակցության որոշ երիտասարդներ որոշել են հեռանալ կուսակցությունից :

«Միակը Դանիել Իոաննիսյանն է: Դա իր անհատական որոշում է եւ եթե գտնում է, որ իր համոզմունքները, պատկերացումները քաղաքական պայքարի մասին չի համապատասխանում կուսակցությանը, իր անձնական որոշումն է, ի՞նչ ասեմ: Ինչ վերաբերում է կուսակցության ուղեգծին, ապա Դանիելի` կուսակցություն մտնելուց հետո կուսակցության ծրագիրը արմատական փոփոխությունների չի ենթարկվել` ո’չ առաջնահերթությունների, ո’չ ուղեգծի, ո’չ էլ` սկզբունքների առումով»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Դանիել Իոաննիսյանի մատնանշած հիասթափության պատճառներին` պարոն Մարտիրոսյանը ասաց. «Եթե իրեն դուր չի եկել ինչ-որ բաներ, ինքը դրա մասին արտահայտվել է, բացարձակ խնդիր չեմ տեսնում»:

Իսկ Դանիելի մատնանշած հիասթափության պատճառներից մեկին էլ, պարոն Մարտիրոսյանը առանձնահատուկ անդրադարձավ. «Հիմա Ուկրաինայում էլ` Մայդանում աղոթում են, իհարկե, դա որոշների դուրը կարող է չգալ, բայց դա նույնպես առկա է: Հետո աղոթելը մատի փաթաթան դարձնելը Վլադիմիր Գասպարյանի հետ էր աղոթում, երեւի թե Վլադիմիր Գասպարյանն էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աղոթում: Իսկ եթե ինքը չի տեսել Ցեղասպանության հուշարձանում այդ աղոթելու խորհուրդը , դա արդեն Դանիելի խնդիրն է: Ես իրեն հաջողություն եմ մաղթում իր հետագա հասարակական գործունեության ընթացքում, հույս ունեմ, որ իր ցանկացած պատկերացում կկարողանա կյանքի կոչել եւ խնդիր չեմ տեսնում, որ Դանիելը Իոաննիսյանը դուրս է եկել: Նա մի կուսակցության անդամ է, որն իր նման բազմահազար անդամներ ունի, բնականաբար, մեկ հոգու հրապարակային դուրս գալը որեւէ խնդիր չի առաջացնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728