ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, որը հարկ եղած դեպքում օգնում, աջակցում եւ խրախուսում է նաեւ մյուս մարզաձեւերին, Մրցաշրջան 2013-ի արդյունքներով շռայլորեն պարգեւատրել է նաեւ ըմբիշներին:
Ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը Aravօt.am-ին տված հարցազրույցում ասաց. «Մեծ բարեգործ Սամվել Կարապետյանն, ինչպես միշտ, առատաձեռն պարգեւատրեց ոչ միայն անցած տարի աչքի ընկած ըմբիշներին, այլեւ նրանց անձնական, հավաքականների մարզիչներին, բժիշկներին, մերսորդներին: Մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել հաղթանակներում: Նա 2013 թվականի հերոսներին խրախուսելու համար հատկացրել է ավելի քան $ 300 հազարին համարժեք դրամ` անհամեմատ ավելի, քան պետականորեն սահմանված պարգեւները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ