2014թ. հունվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 15 տոկոսով: Եթե 2013թ հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 112 443 ուղևոր, ապա 2014թ հունվարի ցուցանիշը կազմում է 128 919 ուղևոր:
Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս: 2014թ. հունվարին կատարվել է 1492 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1344 չվերթի համեմատ:
Առավելագույն ցուցանիշ գրանցվել է ԱՊՀ և Մերձավոր Արևելքի ուղղություններում` 2013թ. երկրորդ կեսին նոր ավիաընկերությունների մուտքի շնորհիվ: Եթե 2013թ. հունվարին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
Ի դեպ, Էյր Արմենիա ավիաընկերությունը հունվարին երկու օդանավով տեղափոխել է 16066 ուղեւոր այն դեպքում, երբ նախորդ հունվարին Արմավիան իր 7 օդանավերով տեղափոխել էր 18224:
Կարդացեք նաև
Ուղևորների թիվը 2013թ. հունվարին | Ուղևորների թիվը 2014թ. հունվարին | Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ | |
Ժամանող | 52 269 | 61 423 | + 17,6 % |
Մեկնող | 60 174 | 67 496 | + 12,1 % |
Ընդամենը | 112 443 | 128 919 | + 15 % |
Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ