Հայաստանում միտում կա ավելի վաղ հասակում սեռական կյանքով ապրել: Այսօր, այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սեւադա Հակոբյանը: Նրա ներկայացմամբ, լինում են դեպքեր, երբ վաղ սեռական կյանքը սկսվում է 16-17 տարեկանում, սակայն ցանկալի է, որ դա լինի 20-22 տարեկանում, քանի որ հենց այս տարիքում է անձն ավելի հասուն եւ մարմնասեռական, հոգեսեռական զարգացվածությունն ավարտուն փուլում է:
Վաղ տարիքում սեռական կյանք սկսելը, ինչպես ասաց պարոն Հակոբյանը, ոչ մի երկրում մասնագետների կողմից չի խրախուսվում, քանի որ անհատի մոտ համապատասխան գիտելիքներ չկան, ինչպես նաեւ օրգանիզմն էլ բավարար զարգացած չէ. «Առաջին սեռական փորձի սկսելու տարիքը եւ այդ փորձի հաջող ընթանալը մեծ նշանակություն ունի երիտասարդների հետագա զարգացման համար»:
Բժշկի խոսքերով` ներկայումս երիտասարդների մոտ ավելի հաճախ սկսվել են արձանագրվել վերարտադրողական խնդիրներ. այսօրվա վերարտադրողական տարիքի երիտասարդները 90-ականների ծնվածներն են, եւ այդ խնդիրների առաջացման հիմնական պատճառներն են` սթրեսոգեն, ոչ բավարար սննդային գործոնները, պատվաստումների ուշացումը եւ այլն. «Բայց հաճախ հանդիպում է խրոնիկ բորբոքային հիվանդությունների աճ»:
Պարոն Հակոբյանի ներկայացմամբ`շատ կարեւոր է դեռահասներին ճիշտ տեղեկատվություն տրամադրել, ընդ որում` մասնագետների կողմից, քանի որ դեռահասները կարող են այդ տեղեկությունները ստանալ ինտերնետից, այն էլ ոչ ճիշտ տեղեկատվություն. «Այս տարիքի երեխաները հնարավոր է դեզինֆորմացիայի ազդեցության տակ ընկնեն, ինչը կարող է պաթոլոգիկ անդրադառնալ հետագա սեռական կյանքի վրա: Կան դեպքեր, երբ առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունենում այս տարիքում, ինչը, որոշակի անպատրաստ մարմնասեռական եւ հոգեսեռական զարգացման դեռեւս չավարտված էտապների պարագայում, կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ` պայմանավորված՝ ինչպես ոչ բավարար սեռակցության մակարդակով, դեռեւս չավարտված մարմնական, հորմոնալ պրոցեսներով, ընդհանուր առմամբ, բարոյական որոշակի արժեքները չամրապնդված ստադիայում եւ հանգեցնել խնդիրների: Սա վերաբերում է սեռավարակների արձանագրմանը դեռահասների մոտ, որոնք բավարար գիտելիքներ չունեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իսկ պատահական է??? որ Սերժ Սարգսյանը երիտասարդացման բջիջներով է ներարկվել))))))))))))))))))))))))))))))))))))))))))