«Ամեն ինչ կախված է նրանից, թե այն ի՞նչ կազմ ունի, ի՞նչ վճռականությամբ է տրամադրված, եւ արդյոք հանձնաժողովի անդամները պատրա՞ստ են մինչեւ վերջ գնալու, խորամուխ լինելու, բացահայտելու»,- «Առավոտի» դիտարկմանը՝ հայտնի ասացվածք կա` եթե ցանկանում ես որեւէ բան կոծկել, հանձնաժողով ստեղծիր, ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խոսքը «գազի հարցով» խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմության առաջարկի մասին է: Մեր զրուցակիցը հավելեց, որ ընդդիմադիր խորհրդարանական ուժերը պատրաստ են ճշմարտությունը բացահայտելու: Նաեւ օրինակ բերեց 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը:
«Առավոտ» օրաթերթ