Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ գծով ստացված հարցերի մեծամասնությունը տեղեկություն ստանալու նպատակով է եղել

Փետրվար 04,2014 13:09

Հունվար ամսվա ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով 1947 հեռախոսազանգ է ստացվել. դրանցից 494-ի առնչությամբ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սահմանված ժամկետում լուծում տալ դրանց։ Փետրվարի 3-ի դրությամբ հանձնարարություններն ամբողջությամբ կատարված են։ Մնացած հարցերը տեղեկություն ստանալու բնույթի են եղել, որոնց թեժ գծի աշխատակիցները տեղում պատասխանել են։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներն ակտիվ են յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18։00-ն։

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 հեռախոսահամարով ստացված ահազանգերից Երևանի քաղաքապետարանի իրավասության շրջանակում են եղել 191-ը. հեռախոսազանգերով հնչեցված բոլոր խնդիրներին տրվել է համապատասխան լուծում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728