Հայաստանյան իշխանական բուրգը կքանդի կոռուպցիան: Վստահեցնում է «Հակակոռուպցիոն» կենտրոնի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը. «Ես հավաստի տեղեկություններ ունեմ, որ իշխող կուսակցությունում և նրա շարքերում շուտով կսկսվի առնետավազք, նույն նախագահը չի տիրապետում իրավիճակին»:
Պարոն Մարգարյանը չի շտապում անուններ տալ, միայն հիշեցնում է, թե ովքեր Հայաստանում նպաստեցին կոռուպցիայի ծաղկմանը. «Ռոբերտ Քոչարյանից է սկսվել, նաև սկսվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանից և մի շարք այլ չինովնիկներից: Իսկ Քոչարյանի գործը մինչև այսօր գտնվում է Մոսկվայում, ընթացքի մեջ է, և այն օբյեկտները, որ կապված են Ռուսաստանի հետ, ստուգվում են»։
Պարոն Մարգարյանը կարծում է, որ կոռուպցիայի զարգացմանն ուղղված Ռոբերտ Քոչարյանի գործը բացահայտ շարունակում են հանրապետականները: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ճիշտ հակառակն է պնդում՝ իշխող ուժը ջանք չի խնայում կոռուպցիայի դեմ պայքարում. «Ինձ թվում է, որ ավելի շատ անձնական ամբիցիաներն են խոսում կամ վիրավորվածությունը, քանի որ վերջին տարիների համեմատությամբ կոռուպցիայի դեմ պայքարում դրական տեղաշարժեր նկատվում են, և դա չի տանում դեպի փլուզում, այլ հակառակը՝ տանում է դեպի կայունացում»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև