Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը`ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքի մասին

Փետրվար 04,2014 12:32

Մամուլում հնչած քննադատությունները ԵԽԽՎ գործունեության վերաբերյալ կրում են դեմագոգիկ ու սխալ բնույթ: Այսօր խորհրդարանում մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հայկական պատվիրակության գործունեության արդյունավետությունը, քանի որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ հայաստանյան պատվիրակությունն անարդյունավետ է գործում:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կարելի է ունենալ անհետաքրքիր տասնյակ ելույթներ և հակառակը: Ավելին, պատվիրակության աշխատանքների արդյունավետությունն, ըստ նրա, ոչ թե ելույթներն են, այլ այն աշխատանքները, որոնք տարվում են հանձնաժողովներում, անգամ անհատական շփումներում: Այդ աշխատանքները տեսանելի չեն, բայց աշխատանք տարվում է. «Հայկական պատվիրակության աշխատանքը գնահատում եմ բավական արդյունավետ: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պատվիրակությունը շատ ակտիվ է ԵԽԽՎ-ում՝ առաջ տանելով խավիարային դիվանագիտությունը բայց նրանց զեկույցները փոքրաթիվ են: Այնպես որ աշխատանքի զգալի մասը չի երևում, և դրանց մասին առանձին զեկույց չի ներկայացվում հանրությանը կամ դրանք հրապարակման ենթակա չեն»:

Դավիթ Հարությունյանը ամեն դեպքում նկատեց, որ Եվրոպայի Խորհուրդը այն կառույցը չէ, որտեղ լուծվում են Հայաստանի հարցերը, այլ կառույց է, ուր լուծվում են համաեվրոպական հարցեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ուրեմն Հարությունյանը ասում է` Հայկական պատվիրակության աշխատանքը գնահատում եմ բավական արդյունավետ …. իհարկե արտագաղթն ու կոռուպցիան դրա վառ վկայություն են:

    Կամ եթե Եվրոպայի Խորհուրդը այն կառույցը չէ, որտեղ լուծվում են Հայաստանի հարցերը, այլ կառույց է, ուր լուծվում են համաեվրոպական հարցեր, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանի վրա…ուրեմն Հայաստանը Եվրոպա չէ…. Մաքսային միություն է…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728