Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը սիրիահայերի համար իրականացնելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 12:27

ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը: Նախաձեռնության մասին այսօր լրագրողներին մանրամասներ ներկայացրեց պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը:

Ըստ նրա՝ ծրագիրը բաղկացած է երկու փուլից:

Առաջին փուլով՝ ՀՀ փաստաբանների պալատում իրականացվելու է սիրիահայերի անվճար իրավաբանական խորհրդատվություն, որը նպատակ է հետապնդում նրանց իրավագիտակցության բարձրացումը:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ամփոփել սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը, որոնք առնչվում են ՀՀ օրենսդրությանը, պատրաստել երկլեզու՝ արևելահայերեն, արևմտահայերեն ձեռնարկ և այն անվճար տարածել սիրիահայերի շրջանում:

Ըստ պարոն Մեղրյանի՝ Փաստաբանական պալատի ներկայացուցիչները մինչ ծրագիրը նախաձեռնելը հանդիպել են սիրիահայ համայնքի անդամների հետ: «Մենք արդեն հիմնական ուսումնասիրություն կատարել ենք, հիմնական թիրախային հարցերը, որոնք առնչվում են սիրիահայերի կեցությանը Հայաստանում, այդ իմաստով արդեն նույնիսկ նյութեր կան պատրաստված, օրինակ` անշարժ գույքի վարձակալության հետ կապված պայմանագրի ձեւաթղթեր ենք պատրաստել, որոնք տրամադրվելու են խորհրդատվություն այցելած սիրիահայերին»,- ասաց Զինավոր Մեղրյանը:

Սիրիահայերը կարող են նաեւ իրենց հարցերը տեղադրել նախաձեռնության անունով բացված ֆեյսբուքյան էջում եւ ստանալ դրանց պատասխանն առցանց:

Ըստ պարոն Մեղրյանի՝ այս ծրագիրը նաեւ քայլ է, որով  մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս մարդիկ Հայաստանից էլ չարտագաղթեն, այլ մնան Հայաստանում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728