Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Ինիջղուլյանի հարցը հնչեցվել է ԵԽԽՎ-ում

Փետրվար 04,2014 12:10

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Անն Բրասորի հետ հայաստանյան պատվիրակությունը շփումներ չի ունեցել: Զրույց եղել է միայն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Քննարկվել են հայ –ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Լրագրողներից մեկի հարցին`արդյոք քննարկում եղե՞լ է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված: Հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց, որ նիստի ժամանակ այդ հարցը բարձրաձայնել է պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Բայց սպասել որևէ այլ քայլերի՝ պետք չէ, քանի որ հարցը ԵԽԽՎ մանդատի շրջանակներում չէ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ԲՀԿ փոթորիկները մի բաժակ ջրում և կոալիցիոն փրփուրներում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728