Ըստ հազար խոշոր հարկ վճարողների ցանկի, Երեւանի պետական համալսարանը եւ Բժշկական համալսարանը ավելի շատ հարկ են վճարել, քան «Յուքոմ» ընկերությունը։ Այս ընկերությունը մատակարարում է ինտերնետ ծառայության։ Մի քանի տարվա մեջ այն հասցրել է իր ցանցի մեջ ներգրավել ամբողջ Երեւանը եւ այժմ զբաղված է շրջաններով։
Սաշիկի բարձր հովանու ներքո գործող ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպը», որ մոնոպոլիզացրել է արեւադարձային մրգերի ներկրումը Հայաստան, ընդամենը մեկ միլիոն դոլար ավելի հարկ է վճարել, քան Երեւանի մանկավարժական համալսարանը։ Կառավարությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա դրել է ահռելի հարկեր, կարծես թե նրանք զբաղվում են «սպորտային» խաղերի կազմակերպմամբ։ Նրանք էլ իրենց հերթին սահմանում են բարձր ուսման վարձեր, եւ հազարավոր երեխաներ չեն կարողանում ստանալ բարձրագույն կրթություն։
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում