Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Մի հատ լավ տե՞ղ է մնացել». «Իրատես de facto»

Փետրվար 04,2014 11:58

Օրերս մամուլն անդրադարձավ «Գրիբոյեդով» ակումբին, որի անդամ է նաև. երգչուհի, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ Նրանից էլ փորձեցինք պարզել, թե ինչ թեմաներ են քննարկվում այնտեղ։

Քննարկվող թեմաները քաղաքակա՞ն են։

– Ամեն ինչի մասին խոսվում է։ Օրինակ, Կարեն Շահնազարովը, Պրոխանովն են եղել հյուրերը, այլ հայտնի մարդիկ։ Ուզում եմ հասկանալ այս արհեստածին խնդիրն ինչի՞ց առաջացավ։ Որովհետև մի հատ լավ տե՞ղ է մնացել, որովհետև կա մի տեղ, որ մտավորականները կարող են խոսել և կիսվել այդ հայտնի մարդկանց հե՞տ, որոնք ոչ միայն հիացած են մեր մտավորականներով, այլև հաճույքով մասնակցում են այդ բանավեճերին։

Ի՞նչ են տալիս այդ քննարկումները, քաղաքական ուղղորդումներ չկա՞ն։

– Դուք անընդհատ փորձում եք քաղաքականություն մտցնել այս ամենի մեջ։ Ամեն ինչի մասին էլ խոսվում է։ Մեկն անկեղծորեն մի բան հարցրեց դա սեպտեմբերի 3-ից հետո չի ստեղծվե՞լ։ Ինչպե՞ս կարելի է այդքան քառակուսի մտածել։ Լա՜վ, է՛լի։

Յուրաքանչյուր հավաքից առաջ մեր հյուրը տարբեր մամուլի ակումբներում հանդիպում է լրագրողների հետ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ են այսքան կեղծ բաներ տարածում։ Հավանաբար այս հոդվածի առաջին պատվիրատուն ուղղակի երազում է լինել այդ ակումբում, չի ստացվում և ֆիասկո է ապրում։ Հանգստա՛ցեք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Չեմ հասկանուն դու ի՞նչ կապ ունես մտքի հետ որ դեռ մտավորական ես ձևանում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728