Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այդ ո՞ր հայվանի մտքով է անցել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 04,2014 11:56

Մեկ խորանարդ մետրի ճշտությամբ հայտնի է, թե որքան գազ է մտել Հայաստան, հայտնի է, որ նույն Տիգրան Սարգսյանին առընթեր հանձնաժողովը թույլ է տվել գազը սպառողներին վաճառել   ֆանտաստիկ բարձր գնով, հայտնի է, որ սպառողներն ատամները սեղմելով պարտաճանաչ վճարել են սպառած գազի համար, ու պիտի որ պարտքեր չկուտակվեին եւ այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ չնայած այդ ամենին՝ Հայաստանն այնուամենայնիվ հաջողացրել է 300 միլիոն դոլարի պարտք կուտակել։

Հիմա, ահա, Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում են հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ բոլոր հարցերը։ Պարզ ասած՝ հանձնաժողովը պիտի պարզի, թե այդ ո՞ր հայվանի մտքով է անցել, որ ռուսական մի ընկերություն պետք է մեկ այլ ռուսական ընկերության գազ վաճառի, իսկ ռուսական երկու ընկերությունների փոխհարաբերությունների արդյունքում Հայաստանը պիտի 300 միլիոն դոլար պարտք կուտակի։ Այսինքն` հանցագործությունն առկա է, ծավալները հայտնի են, հետեւանքները՝ նույնպես, պետությանը հասցված վնասի չափը հայտնի է, ու պետք է ընդամենը բացահայտել մեղավորներին։

Բայց ահա Գալուստ Սահակյահը լսում է բոլոր այս փաստարկները, գլուխը քորում ու հայտարարում, թե այդ ամենը պոպուլիզմ է, ՀՀԿ-ն էլ դեմ է նման հանձնաժողով ստեղծելու գաղափարին:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728