Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է ազդել Թևան Պողոսյանի՝ մանդատը վայր չդնելու որոշման վրա (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 11:49

«Դրական եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Թևան Պողոսյանի՝ պատգամավորական գործունեությունը շարունակելու որոշումը:Նա խորը պատասխանատվությամբ մոտեցավ»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին ի՞նչն է ազդել նրա այդ որոշման վրա, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Առաջին հերթին ազդեց իր՝ խնդիրը նժարի վրա դնելու հանգամանքը, քանի որ խնդիրը անձնական է, որոշումն էլ Թևան Պողոսյանի անձնական որոշումն էր»:

«Ժառանգության» հետ կապված մյուս «ապատեղեկատվության մասին» պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց հետևյալը. «Տեղեկություններ են տարածվել, թե մենք փետրվարի 18-ին հանրահավաք ենք անելու: Բայց դեռ ձևաչափ չենք ընդունել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձևաչափով է խոսք ասելու: Մոտակա օրերին ձևաչափը ձեզ կասենք: Ինչ վերաբերում է նրան, որ Պարույր Հայրիկյանն էլ է նույն օրը Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպում, ապա կանենք այնպես, որ նրան չխանգարենք»:

«Ժառանգության» փոխնախագահը կառավարության գործունեությունը համարեց «հակաբարոյական»՝ մատնանշելով գազի հետ կապված խնդիրները: Ու շեշտեց, որ «իշխանությունն ամբողջությամբ պետք է փոխվի»:

Արմեն Մարտիրոսյանը անընդունելի համարեց ազատամարտիկների ձերբակալությունները և հետապնդումները:

Անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային միության անդամակցությանը՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ դա չի բխում ՀՀ շահերից ու մանրամասնեց. «Եթե մի քանի մթերք արտահանելու համար, որը մի քանիսի գրպանն է հարստացնելու, կամ հանքարդյունաբվերությունը զարգացնելու համար ունենալու ենք մեծ գնաճ, ներդրումների բացակայություն, ապա այդ միությունը չի բխում ՀՀ քաղաքացու շահերից»:

«Ժառանգության» յոթ տարվա անդամ Դանիել Իոաննիսյանը մեկ օր առաջ հեռացավ կուսակցությունից՝ պատճառաբանելով, թե հիմնական տարաձայնությունները կուրսի հետ էին:

Այս մասին պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ կարող եմ մեղադրել, ոչ ողջունել: Ինքն իր ցանկությամբ դուրս է գալիս, իրեն հաջող հասարակական գործունեություն եմ ցանկանում: Բոլորս էլ հիասթափություններ ապրում ենք: Դանիելի նման մեր կուսակցությունում շատ երիտասարդներ շատ կան»:

Հարցին՝ ո՞ւր է Րաֆֆի Հովհաննիսյանը, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանում է: Եթե ուզում եք տեսնել, ապա կարող եմ կազմակերպել այդ հանդիպումը: Նա մասնակցեց Շանթի հետ կապված երթին, իսկ ո՞ւր էին մյուսները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728