ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ առաջարկը բուռն հակադարձման արժանացավ, ընդդիմադիրները, այդ թվում՝ «այլընտրանքային» ԲՀԿ-ն, որոշեցին չմասնակցել ՀՀԿ-ի ձևավորած հանձնաժողովի աշխատանքներին։
– Նման խնդիրների պարագայում, երբ ընդդիմությունը փաստացի չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, ԱԺ–ի դերի անկում չի՞ գրանցվում։
– ԱԺ-ի դերը երբեք ու երբեք չի կարող իջնել։ Խորհրդարանը բանավեճի վայր է, քննարկում են, որոշումներ կայացնում։ Որ ասում են վարկանիշն ընկնում է, չի ընկնում, ճաշակի հարց է։ Նայած ով ինչպես է դրան մոտենում։ ԱԺ-ն բավականին լուրջ, ծանրաբեռնված աշխատում է։ Ամբիոնը տեղին-անտեղի տրամադրվում է քաղաքական բանավեճերի։ Յուրաքանչյուրն իր բռնազբոսիկ դատողությամբ փորձում է ներկայացնել իրողությունը։ Ընդդիմությունը պիտի կարողանա աշխատել ժողովրդի հետ։
Կարդացեք նաև
– Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը չի՞ աշխատում ժողովրդի հետ։
– Իհարկե ոչ։ Փորձեք պարզել. մարզերում գրասենյակները փակ են, որևէ հանդիպում չկա։ Պարզապես օգտագործում են Ազատության հրապարակը և ԱԺ ամբիոնը։ Ընդդիմությունն այն գործիքն է, որ ֆիլտրացնում է, սրբացնում ցանկացած որոշում, օրենք։ Այս գործառույթին ընդդիմությունը չի տիրապետում, չի էլ մոտենում դրան։ Մեր ընդդիմությունը պայքարում է միայն իշխանության գալու համար, ոչ թե հզորանալու։ Դրա վառ ապացույցն այն է, որ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում։ Նրանց ճաշակով չէ գյուղապետ դառնալը, պետք է անպայման նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ դառնան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում