Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Մաքսային միության անդամ երկրներում վատ է մարդու իրավունքների վիճակը»

Փետրվար 04,2014 11:31

Այսօր «Հենարան» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը խոսեց դեպի Մաքսային միություն Հայաստանի մուտքի, դրա քաղաքական զարգացումների, հետխորհրդային տարածաշրջանում Մայդանի սցենարի կրկնության հավանականության թեմայով:

«Այն երկրները, որոնք որոշել են գնալ Մաքսային միություն, փորձը ցույց է տալիս, որ կտրուկ վատանում են մարդու իրավունքների վիճակը. որպես վառ օրինակ նկատենք Ուկրաինան»,- նման տեսակետ հայտնեց Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով լեզվի խնդրին, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ ՀՀ սահմանադրությունը չի նախատեսում այն, որ ՀՀ կառավարությունը իրավունք ունի ինչ որ գործառույթ տալ այլ երկրի, որի շուրջ սկսեն բանակցել: Արդյունքում ըստ քաղաքագետի ստացվում է, որ եթե մենք գնում ենք Մաքսային միություն, ապա պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասներն`առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728