Մոսկվայի պետական սոցիալական համալսարանում շարունակվում է շախմատի «Moscow Open» ներկայացուցչական մրցաշարը, որի շրջանակներում ընթացող տղամարդկանց «A» խմբի առաջնությունը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ է:
Այստեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստներից երեք տուրից հետո 2,5-ական միավոր վաստակել են միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը եւ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորված են նույն հաջորդականությամբ եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 16-րդ, 27-րդ եւ 29-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ open.moscowchess.org-ի