Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներ. իշխանությունը փողոցում ընկած է, եւ այն պետք է ուղղակի վերցնել. «168 ժամ»

Փետրվար 04,2014 11:26
sasun miqayelyan

Փետրվարի 2-ին «Տիգրան Մեծ» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկ վետերանների հավաք, որի նախաձեռնողը «Սասուն» ջոկատի նախկին հրամանատար Սասուն Միքայելյանն է։

Ազատամարտիկները խոսել են փոփոխությունների անհրաժեշտության մասին, այն մասին, որ իրենք ամեն անգամ դուրս են եկել պայքարի՝ հանուն այդ փոփոխությունների, սակայն, կարծես թե ամեն անգամ օգտագործվել են տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ հռչակված նպատակին՝ իշխանափոխությանը, այդպես էլ չեն հասել։ Դրա պատճառը քաղաքական կուսակցությունների անվճռականությունն է և հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ կամքի բացակայությունը։ Այդ բացը լրացնելու համար իրենք պետք է միավորվեն և ինքնուրույն պայքարեն։

Իհարկե, հավաքի որոշ մասնակիցներ նշել են, որ եթե կլինեն կուսակցություններ, որոնք կհայտարարեն այնպիսի նպատակներ, որոնք համահունչ կլինեն իրենց նպատակներին, ապա պատրաստ են համագործակցել և միասին իրականացնել ընդհանուր նպատակը՝ իշխանափոխությունը։

Մասնակիցների մի մասը հանդես է եկել արմատական առաջարկներով. չզբաղվել ավելորդ քննարկումներով՝ գնալ և վերցնել նախագահական նստավայրը։ Ազատամարտիկները վստահ են եղել, որ դա կարելի է անել քիչ ուժերով և կարճ ժամկետում, քանի որ իրենց դիմադրություն ցույց տվող չի լինի։

Դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի անդամները հայտարարել էին, որ փետրվարին իրենք պետք է իշխանափոխություն իրականացնեն և նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնեն նախագահականից։ Հավաքի որոշ մասնակիցներ, մասնավորապես՝ Մանվել Եղիազարյանը հայտարարել է, որ իշխանությունը կազմաքանդված է, որ իշխանությունը փողոցում  ընկած է, եւ այն պետք է ուղղակի վերցնել: Սակայն Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ ժամկետներ պետք չէ նշել, այլ առայժմ պետք է կազմակերպվել։ Այն մարդիկ, ովքեր «Ազատության» հրապարակի հարթակից ժամկետներ էին հայտարարում, որևէ կերպ չեն հակադրվել Սասուն Միքայելյանին, և այդ չհակադրվելն ընկալվել է այնպես, որ Դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդն անցնում է Միքայելյանի հրամանատարության տակ։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728