Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերից ամենահաջողակը բրազիլացի Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն է

Փետրվար 04,2014 11:18

Ջիբրալթարում ընթացող օփենում 7-րդ տուրից հետո հայ շախմատիստներից 266 մասնակիցների մրցաշարային աղյուսակում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը (նկարում): Նա 5,0 միավորով ընթանում է 32-րդ հորիզոնականում: Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը նրանից ետ է մնում կես միավոր եւ 37-րդ տեղում է:

Փառատոնին մասնակցում են այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստներ: Արմեն Պրուդյանը (Բրազիլիա) 2,5 միավորով 187-րդն է, իսկ նորվեգացի Երազիկ Խաչատրյանը նույնպիսի արդյունքով՝ 202-րդը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728