Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՄ-ի անդամ դառնալուց կշահենք 90 միլիոն դոլար, բայց կկորցնենք 145 միլիոն դոլար. «Հայկական ժամանակ»

Փետրվար 04,2014 11:13

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է մի տեղեկանք, որտեղ նշվում են ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների նոր մաքսատուրքերի դրույքաչափերը, որից պարզ է դառնում, որ մեզ ոչ այնքան լավ օրեր են սպասվում։ Ոչ ՄՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների գները էականորեն աճելու են։ Եվ ահա փորձենք հաշվել, թե ինչ ենք շահում ու ինչ ենք կորցնում։

ՄՄ-ի անդամ դառնալու արդյունքում Հայաստանը ՌԴ-ից գազը գնելու է 189 դոլարով։ Այստեղ մի նրբություն կա։ Այդ գնով գազը գնելու է «Գազպրոմ– Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը»): Իսկ մեր սպառողներին վաճառելու է 330 դոլար միջին գնով (խոշոր սպառողներին՝ 280 դոլարով, փոքր սպառողներին՝ 380 դոլարով): Եթե Հայաստանը չդառնար ՄՄ-ի անդամ, ապա սպառնում էին որ գազի գինը սահմանին կլինի 240 դոլար։ Այդ դեպքում սպառողները գազը պետք է գնեին միջինը 410 դոլարով։

Տարեկան ՌԴ-ից ներկրվում է 1.7 մլրդ խմ գազ, իսկ դա նշանակում է, որ մենք այդ գազի դիմաց վճարելու էինք 650 միլիոն դոլար։ Իսկ հիմա 330 դոլար միջին սակագնի պարագայում վճարում ենք 560 միլիոն դոլար։

Այլ կերպ ասած, ՄՄ-ին անդամագրվելու շնորհիվ ավելի էժան գազ գնելու պարագայում կշահենք մոտ 90 միլիոն դոլար։ Իսկ որքան կկորցնենք։ Ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստանը օրինակ անցած տարի ներմուծել է 3.2 մլրդ դոլարի ապրանք։ Ներկայումս Հայաստանում գործող մաքսատուրքերի միջին կշռված դրույքաչափը, ըստ ՀՀ վարչապետի, կազմում է 2.5 տոկոս։ Իսկ ՄՄ-ում գործող միջին դրույքաչափը 7 տոկոս է։

Այլ կերպ ասած, եթե խոշորացնենք հաշվարկը, ապա ներկայումս նշված 3.2 մլրդ դոլարի ապրանքը Հայաստան մուտք գործելու համար մենք վճարում ենք միջինը 80 մլն դոլար։ ՄՄ-ի մաքսատուրքերը կիրառելու դեպքում այդ նույն 3.2 միլիարդ դոլարի ապրանքները ներմուծելու դեպքում կվճարենք արդեն 225 միլիոն դոլար մաքսատուրք։ Ու ստացվեց, որ ՄՄ-ի անդամ դառնալուց կշահենք 90 միլիոն դոլար, բայց կկորցնենք 145 միլիոն դոլար։ Չքնաղ թվաբանություն են արել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728