Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի. «168 ժամ»

Փետրվար 04,2014 11:08

«Շատ է խոսվել այն մասին, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն` ելնելով անվտանգության նկատառումներից: Կարծում եմ` իրականում սա բլեֆ է, որովհետև անվտանգության որևէ խնդիր այստեղ չկա, և Հայաստանին ոչինչ չի սպառնում, Ռուսաստանն էլ չի պատրաստվում նրան պաշտպանել, եթե մի բան պատահի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Վերջինիս խոսքերով` Հայաստանի իշխանությունները դիմել են այդ «բլեֆին», քանի որ ՄՄ-ին միանալն անձնապես և նյութապես շահավետ է նրանց համար. «Սերժ Սարգսյանի համար սա ուղղակի քաղաքականապես ավելի անվտանգ է, իսկ հայկական քաղաքական դաշտի մյուս խաղացողների համար պարզապես ձեռնտու է խաղալ Մաքսային միության այդ խաղը»: Միաժամանակ, Դուբնովն ավելացրեց, թե ՄՄ մտնելու որոշումը համարում է Սերժ Սարգսյանի պարտությունը, որովհետև ՀՀ նախագահը ստիպված էր համաձայնել Մոսկվայի խաղի կանոններին այն դեպքում, երբ Մոսկվան ակնհայտորեն հենվում է Հայաստանի օլիգարխիայի վրա: Դուբնովն այս հարցին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերի և դրանց արձագանքների վերաբերյալ գնահատականի համատեքստում:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ժամ» թերթի տպագիր համարում:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728