«Վիրջինիայի դասագրքերի քաղաքականությունը» խմբագրականում ամերիկյան պարբերականն անդրադարձել է Կալիֆրոնիա և Վիրջինիա նահանգների օրենսդրական մարմինների կողմից կրթության ոլորտում կայացված որոշումներին
«Կալիֆորնիայում հայկական լոբբին տոնում է նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որը կարգադրում է նահանգի կրթության նախարարությանը իր հրապարակումների մեջ հատուկ շեշտադրում կատարել Հայոց ցեղասպանության վրա: «Մենք կարողացե՛լ ենք հասնել դրան» հայտարարությամբ էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակն իր բաժանորդներին: «Ընդամենը մի քանի ժամ առաջ, չնայած թուրքական լոբբիի կողմից իրականացվող հուժկու դիմադրության, մենք հաղթանակ ենք տարել հանուն արդարության և արդարադատության վարվող պայքարում, որը կփոխանցվի հաջորդ սերունդներին»: Նամակում այնուհետև նվիրատվություն կատարելու առաջարկություն է արվում, որպեսզի «մենք կարողանանք զարգացնել մեր այսօրվա հաղթանակը»:
Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, այսպես է սկսվում ամերիկյան «Վաշինգտոն փոստ» պարբերականում «Վիրջինիայի դասագրքերի քաղաքականությունը» խորագրով հրապարակված խմբագրականը, որտեղ նկարագրվում է նաև, որ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում օրենսդիրներն աշխատում են մի բանաձևի վրա, որտեղ նահանգի կրթության նախարարությանը կարգադրվում է գնել այն դասագրքերը, որոնք հարցականի տակ են դնում Ճապոնական ծովի անունը, որը, բազմաթիվ կորեացիների կարծիքով, պետք է կրի «Արևելյան ծով» անվանումը:
«Նորընտիր նահանգապետ, դեմոկրատ Թերի ՄըքՕլիֆը երկու կրակների արանքում է հայտնվել: Նախընտրական պայքարի ժամանակ ինքը խոստացել էր սատարել նման փոփոխությունը, սակայն այժմ հայտնաբերել է, որ Ճապոնիան, որի ընկերությունները խոշոր ներդրումներ են կատարում նահանգում, հավանության չի արժանացնում նման գաղափարը», – նշված է պարբերականի խմբագրականում:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում