2013թ. հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղի է ունեցել ողբերգական մի դեպք, որի մասին, թերևս, կարճ ներկայացվել է, իսկ հետագայում ընդհանրապես մոռացության է տրվել:
Նշված օրը ժամը 11.30-ի սահմաններում Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Հրազդան քաղաքի բնակիչ Նվեր Աբելյանի նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը վերջինիս պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Նվեր Աբելյանին, պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի: ժամը 23.35-ին Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Դեպքն առանձնանում է իր առանձնակի դաժանությամբ՝ այն տեղի է ունեցել Նվեր Աբելյանի մոր՝ տիկին Անահիտի աչքերի առջև: Նրա աչքերի առջև որդուն վրաերթել են՝ մեքենայով 3 անգամ հարվածելով, որի ժամանակ մեքենայի ուժգին հարվածից նրա ոտքից մեկը կտրվել է:
Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդի 1-ին մասով: Անգամ նախաքննական մարմնի համար է սա դիտվել իբրև հասարակ սպանություն՝ անտեսելով առանձնակի ցինիզմը, խուլիգանական դրդումները և էլի շատ կարևոր հանգամանքներ, որոնք փորձում են թաքցնել:
Իսկ նախնական շրջանառու տեղեկություններն այն են, որ Նվեր Աբելյանին սպանել են իր նախկին կնոջ եղբայրները՝ իրենց քրոջ «թասիբը» պահելու համար, թեև այսօր մեղադրանք առաջադրվել է միայն մեկին: 10 երկար տարիներ շարունակված այս թշնամությունը բերել է նրան, որ եղբայրները որոշել են սպանել Նվերին, որի մասին նրանք բազմիցս խոստումներ էին տվել՝ պարբերաբար տևած ծեծ ու ջարդերի ժամանակ: Մինչև այս դեպքը նրանց տուն սգո ծաղկեպսակ ուղարկելով և էլի մեղմ ասած անմարդկային այլ քայլերով:
Մանրամասներն առաջիկայում: