Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ԱԱԽ քարտուղարն է, այլ ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժայի մամուլի խոսնա՞կը. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2014 10:58

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքների կապակցությամբ ՀԱՊԿ արձագանքի բացակայությանը, ասել է. «ՀԱՊԿ-ը չի կարող սահմանին գրանցված ամեն մի միջադեպի դեպքում առանձին հայտարարությամբ հանդես գալ»։

Ընդգծենք, որ խոսքը ոչ թե «ամեն մի միջադեպի», այլ բավականին լուրջ իրավիճակի մասին է, որը գնահատելով՝ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր. «Լարվածությունը հասել է գագաթնակետին, հակառակորդի կողմից երբեւիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել»։ Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկն էլ, ընդգծելով լարվածության աննախադեպ էսկալացիան, նշել էր. «Իրավիճակի հետագա լարման ռիսկը թերագնահատվում է»։

Սակայն Ա. Բաղդասարյանը, այդուամենայնիվ պնդել է. «Որքան էլ այդ միջադեպերը ողբերգական ու ցավոտ լինեն մեր երկրի համար, ես չեմ կարող ակնկալել, որ ՀԱՊԿ-ը մշտապես հանդես գա հայտարարությամբ։ Չէ՞ որ, բացի մեզանից, ՀԱՊԿ-ում կա եւս հինգ անդամ երկիր»։ Այս հայտարարությունը լսելով՝ այնպիսի տպավորություն է, որ դրա հեղինակը ոչ թե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, այլ ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժայի մամուլի խոսնակը։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ «ես չեմ կարող ակնկալել»։ Եթե չենք սխալվում, ԱԱԽ-ը մի մարմին է, որի առաջնային պարտականությունը երկրի ազգային անվտանգության ամրապնդումն է։ Իսկ ՀԱՊԿ-ն էլ մի կազմակերպություն է, որը կոչված է ապահովել իր անդամների, այդ թվում եւ՝ Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Եվ եթե ՀՀ սահմանները մի քանի օր շարունակ գտնվում են ադրբեջանական զինուժի կրակահերթերի տակ, այն աստիճան, որ անգամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանում են, գուցե ԱԱԽՔ-ն այնքան բարի գտնվեր, որ ոչ թե ակնկալեր, այլ պահանջե՞ր ՀԱՊԿ ղեկավարությունից համարժեք արձագանք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728