Բայց մրցաշարը դեռ չի ավարտվել:
Ցյուրիխում ավարտվեց դասական շախմատի գերմրցաշարը, որի եզրափակիչ՝ 5րդ, տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Հիմնական մրցաշարի ավարտից հետո մասնակիցները դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ. Մագնուս Կարլսեն՝ 8,0 միավոր, Լեւոն Արոնյան՝ 6,0, Ֆաբիանո Կարուանա՝ 5,0, Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ՝ 4,0-ական, Բորիս Գելֆանդ՝ 3,0:
Սակայն մրցաշարը դեռ չի ավարտվել: Այսօր անցկացվելու է արագ շախմատի հինգ պարտիա եւ միայն դրա արդյունքներով կորոշվի մասնակիցների վերջնական դասավորությունը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի