Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի արևմտյան Անբար նահանգում իրականացված ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է 57 զինյալ
Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերում երկուշաբթի օրը տեղի են ունեցել պայթուցիկով բեռնված մեքենաների միջոցով իրականացված պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ:
Բաղդադից դեպի հարավ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մահմուդիա քաղաքում իրականացված պայթյունի զոհ է գնացել ութ մարդ:
Բաղդադի արևելյան և հյուսիսային շրջաններում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է հինգ մարդ:
Կարդացեք նաև
Իրաքի պաշտպանության նախարարությունն այս ընթացքում հայտնել է, որ երկրի արևմտյան Անբար նահանգում կիրակի լույս երկուշաբթի իրականացված ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է 57 զինյալ:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում