Հայաստանը փետրվարին սկսում է Մաքսային միությանն անդամակցության, այսպես կոչված, ճանապարհային քարտեզի իրականացումը, որը նախատեսում է ավելի քան 250 միջոցառում, որի կեսից ավելին պետք է իրականացնի Հայաստանը: Սա նախատեսում է փոփոխություններ հարկային, մաքսային և այլ ոլորտների օրենսդրություններում, միջազգային պայմանագրերում, որ կնքել է Հայաստանը: Եվ մեկ անգամ ևս ավելորդ չէ նշել, որ փաստորեն սկսվում է Հայաստանի ինքնիշխանության կորստի, հանձնման, այսպես ասած, իրավական գործընթացը:
Սրան զուգահեռ` օրենսդրական և իրավապայմանագրային դաշտում այս փոփոխությունները ենթադրում են Հայաստանի մի շարք նախկին փոփոխությունների վերանայումներ: Այսինքն` Հայաստանը իր օրենսդրական և նորմատիվային դաշտը երեք ու կես տարի շարունակ և դեռ ավելի, համաձայնեցնում էր Եվրամիության չափանիշներին, «Արևելյան գործընկերության» ծրագրի համաձայն՝ ասոցացմանն ընդառաջ: Այդ ամենի վրա ծախսվել են բավականաչափ գումարներ պետական բյուջեից: Եվ ահա այս ամենն այսօր ջուրն է լցվում և կատարվելու են նոր ծախսեր նոր փոփոխությունների համար:
Եթե այս ամենը տեղի ունենար, ասենք, տասնամյակների կտրվածքով, ապա միանգամայն նորմալ կարելի էր վերաբերվել, քանի որ, ի վերջո, տասնամյակների ընթացքում փոխվում են միջավայրերը, և պետությունները կարող են կատարել հիմնարար վերանայումներ: Սակայն, երբ ամեն ինչ տեղի է ունենում մի քանի տարվա կտրվածքով, ապա այս դեպքում մենք չենք կարող այլ գնահատական տալ այս ամենին, քան պարզապես անպատասխանատու կառավարում կամ կոնյունկտուրային կառավարում, որի համար վճարում են հարկատուները:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում