Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր ենք գլորվում. «Հրապարակ»

Փետրվար 04,2014 10:32

Նախօրեին ԱՎԾ-ն հրապարակել է մի շարք ցուցանիշներ, որոնք շատ բան են ասում մեր տնտեսական, դեմոգրաֆիական, նյութատեխնիկական, նյարդահոգեբանական եւ այլ կարգավիճակների մասին: Ծնելիություն-մահացություն, ամուսնություններ- ամուսնալուծություններ, ժամանումներ-մեկնումներ, գնաճ եւ այլն: Սակայն եթե անգամ չոր թվերից վերանանք, մեզնից յուրաքանչյուրը սեփական վիճակագրությունն ունի, որը երբեմն ավելի ցնցող է ու վախեցնող: Ռեստորանների սեփականատերը պատմում է՝ հաճախորդները զգալիորեն պակասել են, անցած տարվա համեմատ եկամուտներս՝ շեշտակի նվազել:

Մեծ արտադրության կազմակերպիչն ասում է՝ վաճառքի ծավալները կրճատվել են, պահանջարկ չկա, եթե արտադրությունը կրճատեմ, աշխատողների քանակն էլ եմ կրճատելու՝ չգիտեմ ինչ անեմ: Անգամ վարսավիրս է բողոքում՝ հաճախորդներիս մի մեծ խումբ գնացել է երկրից, գործս պակասել է: Իսկ անցած օրն իմացա, որ կրպակներում սկսել են հատիկով ծխախոտ վաճառել: Այս ո՜ւր ենք գլորվում: Այնպիսի զգացում ունեմ, որ արգելակները կորցրած մեքենայի մեջ եմ հայտնվել, որը զառիթափով սլանում է ներքեւ, եւ հայտնի չէ՝ կենդանի կմնա՞նք, թե՞ ոչ: Ինչպե՞ս կասեցնել այս գահավիժումը: Ահա այն գլխավոր հարցը, որն այսօր պետք է հուզի երկրի նախագահ-վարչապետից մինչեւ վերջին կրպակավաճառին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. խաչատուր says:

    Պարզ չէ՞ թե ուր ենք գլորվում, պատմությունն իր սխալն է ուղղում:Քսանմեկերրորդ դարում հայ ժողովրդի հայտնվելը պետականությամբ պատահականություն է, քանի որ այս ժողովուրդ արժանի է իրեն կառավարողներին:, Վերջանում է այս տեսակը եվ դա բոլորիս աչքի առաջ իրականացող գործընթաց է: Հիմա հասանք վերջին ու քանի որ հասել ենք սարսափելի չէ, պարզապես ընթացք է որը նկատում ենք: Սա էլ երկրագնդի վրա ընթացող հազարավոր գործընթացներից մեկն է ու եկեք հայեր, այլեվս չգոռանք մենք, մենք էլի մենք եվ այդպես շարունակ…. Մեր մեջ այժմ ոչ մի հարգելու կամ գովելու հատկանիշ չկա, բացի անարժանների խրախճանքին հարմարվելը, եթե դա գովելու արժանի հատկանիշ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728