Արդեն մի քանի օր է, ինչ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը։ Սա նշանակում է, որ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժ չի կիրառվելու։ Եվ ահա ՊԵԿ-ը, ոչ հրապարակային գործելու դեպքում, ՍԴ որոշումը մեկնաբանում է այնպես, ինչպես իր քիմքին է հաճո։ Ավելին, ստեղծում է պայմաններ, որ գործատուները չկարողանան 5 տոկոսը չպահել։ Գործատուն հնարավորություն չունի եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունը ներկայացնել առանց պարտադիր կուտակային վճարի մասին «դաշտը» լրացնելու, որովհետեւ աշխատավարձի չափի մասին նշում անելուց հետո այդ «դաշտում» գործում է ավտոմատ հաշվիչը։
ՊԵԿ-ի այս գործելաոճի ու ընտրած մեթոդների մասին մամուլում հրապարակումներ են լինում օրեր շարունակ, բայց ՊԵԿ-ը չի շտապում պարզաբանումներ տալ։ Նաեւ չի շտապում փարատել ՍԴ որոշումից հետո հանրության շրջանում գլուխ բարձրացրած տարակարծությունները, թե արդյոք տույժ չկիրառվելը նշանակում է, որ կարելի է ընդհանրապես չվճարել աշխատավարձի 5 տոկոսը։ Երեկ մենք դիմեցինք պետեկամուտների կոմիտե, ասացին, որ պարզաբանման տեքստ են պատրաստում, որը շուտով կհրապարակվի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում