Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ տարի, վերջին մի քանի տարիների համեմատությամբ, 10-15 հազարով պակաս քաղաքացի է երկրից հեռացել. «Հրապարակ»

Փետրվար 04,2014 10:20

Միգրացիոն պետական ծառայությունն ուրբաթ օրը վերջապես հրապարակեց 2013թ. ընթացքում Հայաստան ժամանումների եւ Հայաստանից մեկնումների թիվը։ Ըստ այդմ՝ պաշտոնապես արձանագրվեց, որ նախորդ տարի հանրապետությունը լքել են եւս 31 հազար 200 քաղաքացիներ։ Հենց այսքան է կազմել մեկնումների եւ ժամանումների թվաքանակի տարբերությունը կամ, այսպես կոչված, սալդոն, որը, բացառությամբ 2004–2006թթ., հասկանալի օրինաչափությամբ՝ միշտ բացասական է եղել։ Իսկ ահա, 2010, 2011 եւ 2012 թվականներին արտագաղթը հասավ աննախադեպ մասշտաբների՝ հատելով տարեկան 40-45 հազարի շեմը։ Այս առումով անցյալ տարին եւս իշխանությունների համար պակաս «արգասաբեր» չի եղել։

Մինչդեռ ստացվում է, որ նախորդ տարի, վերջին մի քանի տարիների համեմատությամբ, 10-15 հազարով պակաս քաղաքացի է երկրից հեռացել, այսինքն՝ իշխանություններն ավելի քիչ ջանք ու եռանդ են խնայել երկիրը գործազուրկներից, աղքատներից, քաղաքականապես անհույսներից ու, վերջապես, ոչ «պետականամետ» տարրերից մաքրելու ուղղությամբ, ինչն իրականության հետ կապ չունի։ Քանի որ կառավարությունն աշխատել է, ձեռք ձեռքի տված՝ աշխատել են իշխանության բոլոր թեւերը, պարզապես, մեր կարծիքով, հնարավոր է՝ սիրիահայերն են փչացրել վերջնական «արդյունքները», եւ թվաբանությունը խախտվել է։ Վերջիններս եկել եւ զբաղեցրել են Հայաստանից հեռացողների մի մասի տեղերը։

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728