«Ուկրաինայի գրեթե բոլոր մարզերում լրագրողները իրենց բողոքն են հայտնել «բռնապետական օրենքների» և իրենց գործընկերների նկատմամբ բռնությունների նկատմամբ», – ասում է Կիևի զանգվածային լրատվության ինստիտուտի տնօրեն Օկսանա Ռոմանյուկը՝ բերելով ինստիտուտի և «Center.UA» կազմակերպության հետազոտության արդյունքները: Փոխանցում է «Կիև Փոստ»-ը:
«Մասնավորապես, 20-24 մարզերում լրագրողները բողոքի ցույց են անցկացրել՝ մյուս շրջանների լրագրողներին կոչ անելով միանալ իրենց: Հունվարի 17-ից սկսած լրագրողները 17 պիկետներ են անցկացրել տեղական իշխանությունների դեմ, որոնց մասնակցել են ավելի քան հազար լրագրողներ»:
«Լրատվամիջոցներն ու լրագրողական կազմակերպությունները 22 հայտարարություններ և հաշվետվություններ են տարածել, որոնք ստորագրել են առնվազն 3000 լրագրողներ»:
«5 քաղաքներում որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ միացել են տեղական իշխանությունների դեմ գործադուլներին և բոյկոտներին: Մասնավորապես, Լուցկում 19 լրատվամիջոցներից 54 լրագրողներ հայտարարել էին, որ չեն շարունակի լինել «PR-ի հարթակ» պաշտոնյաների և ամբողջ պետական համակարգի համար: Զապորոժիեում ութ [լրատվական] կայքեր գրաքննության դեմ պայքար էին հայտարարել: Իվանո-Ֆրանկվոսկում լրագրողները բոյկոտ էին հայտնել տեղական իշխանության և ոստիկանության դեմ: Մելիտոպոլում և Չերնովիցիում, լրատվամիջոցները սպիտակ էջերով էին լույս տեսել՝ ի նշան գրաքննության և բռնությունների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ