ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս-Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Մ-16 միջպետական ճանապարհի Կիրանց – Ոսկեպար հատվածով (կմ 16-կմ 22 և կմ 35- կմ 40):
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն