Լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն Արչիլ Մագրաձեի դին հայտնաբերվել է Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տարածքում, իրականությանը չի համապատասխանում: «Թթու ջուր» կոչվող տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, գլխավոր մարզահամալիրի տարածքից գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա:
Ի դեպ տեղեկացնեմ, որ Արչիլ Մագրաձեն չի հյուրընկալվել նաև Գլխավոր մարզահամալիրի հյուրանոցային համալիրում:
Ծաղկաձորի Գլխավոր մարզահամալիրի տնօրեն Աշոտ Դավթյան