Արամ mp3-ը ոչ միայն դրական էներգիայով, հումորով և ռիթմերով լցրեց գողտրիկ ակումբը, այլև անակնկալ մատուցեց, ինչպես հայ հանդիսատեսին, այնպես էլ իր դանիացի գործընկեր Էմելի դե Ֆորեսթին (Եվրոտեսիլ 2013թ. հաղթողը)՝ կատարելով «Only Teardrops» երգը (մրցույթում հաղթած երգը) հայկական ոճով: Գրում է Եվրոտեսիլի պաշտոնական կայքը՝ անդրադառնալով Արամ mp3-ի ուրբաթ օրը կայացած ակումբային համերգին:
Սովորության համաձայն Արամ mp3-ի ամեն կատարումը վերածվում էր փոքրիկ ներկայացումների, նրանցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում էր յուրօրինակ ոճերի խառնուրդ և նորովի բացահայտում երգչին: Նման էկլեկտիկ խառնուրդով նա անակնկալ կլինի միջազգային հանդիսատեսի համար, երբ մայիսին Կոպենհագենում բարձրանա Եվրոտեսիլի բեմի վրա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ