Նախկինում տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում բնակվող քուրդ ազատամարտիկ Ասադ Յուսուբովի ընտանիքին վտարում են «Ընդերքաբան» ԲԲԸ-ին պատկանող երկրաբանական բազայի հանրակացարանից: Յուրսուբովը մեզ ասաց, որ հունվարի 30-ին իրեն այցելել է այդ ընկերության ներկայացուցիչ Մանվել Հարությունյանը, իրեն ցույց տվել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գրությունը, որտեղ նշված է, որ Յուսուբովի ընտանիքին այլ տարածքում բնակարան է հատկացվել: Ասադ Յուսուբովը մեզ հայտնեց, որ մարզպետի նշած տարածքը Գետահովիտ գյուղում գտնվող, պայմանագրային զինծառայողների գումարտակի շենքում մի քանի սենյակներ են:
«Եթե այնտեղ բնակության համար տարրական պայմաններ ստեղծվեն, մենք ընտանիքով կտեղափոխվենք»,-ասաց Ասադը: Վերջինս չգիտի, թե որ կազմակերպությունը, ինչ միջոցներով է այնտեղ նորոգում կատարելու, բնակության համար պայմաններ ստեղծելու: Քուրդ ազատամարտիկն ասաց, որ իրեն մի շաբաթ ժամանակ է տրվել հանրակացարանում գտնվող բնակարանն ազատելու համար:
Ա. Յուսուբովը ծնվել է 1966թ., Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում, ունի Դիտավան գյուղի գրանցում: Յուսուբովը մեծ մասնակցություն է ունեցել Իջեւանի տարածաշրջանի պաշտպանությանը: 1997թ. մարտական դիրքերում կարիճն Ասադին կծել է, նա 3 տարի հաշմանդամության թոշակ է ստացել: Ներկայումս Ա. Յուսուբովը պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները:
2001 թվականից նրա ընտանիքը՝ Ասադը, նրա կինը եւ երկու աղջիկները բնակվում են «Ընդերքաբան» ԲԲԸ-ին պատկանող, Գետահովտում գտնվող երկրաբանական բազայի հանրակացարանում: Յուսուբովը բնակարան հատկացնելու համար բազմիցս դիմել է Տավուշի մարզպետարան, ՀՀ նախագահին: 2005թ. մայիսի 13-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետա Դավթյանը` ի պատասխան Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ուղղված Ասադ Յուսուբովի նամակի, գրել է. «Մեկ այլ բնակարանով ապահովելու Ձեր խնդրանքը առայժմ բավարարել չենք կարող: Դիմումը վերցված է հաշվառման, եւ հետագայում, հնարավորություն լինելու դեպքում Ձեր նկատմամբ կցուցաբերվի աջակցություն: Միաժամանակ տեղյակ ենք պահում, որ մարզպետարանը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ»: Սակայն այդպես էլ քուրդ ազատամարտիկի բնակարանի խնդիրը չի լուծվել: ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 17-ի թիվ 672-Ն որոշմամբ Գետահովիտ համայնքի տարածքում գտնվող երկրաբանական բազայի հանրակացարանային մասնաշենքն օտարվել է ՀՀ ոստիկանությանը: Յուսուբովը մեզ ասաց, որ այդ շենքում գործելու է Իջեւանի գրանցման քննական բաժանմունքը («МРЕУ»):
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելի Յուսուբովին կարելի է ընդհամենը մի խորհուրդ տալ ,,եղունգ ունես՝գլուխդ քորի,,:Հույս դնել մարզպետի կամ աշխատակազմի ղեկավար Դավթյանի վրա խիստ անիմաստ է,ոչ մի արդյունք էլ չի լինելու: Տավուշի նման անտեր մարզ ողջ Հայաստանում չկա:Մարզպետարանի բոլոր աշխատակիցները բացի իրենցից ոչ մեկի մասին մտածելու հատկություն չունեն,բացի վատություն անելուց ոչ մի ունակություն չունեն:
Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ,որ 5000- ն դրամները բաժանում էին,բա դա
մարդկանց մասին մտածել չի՞…
Մի քանի նկատառում՝ ինչպես հասկանալ, որ մարզպետը «Ընդերքաբան» ԲԲԸ-ին պատկանող երկրաբանական բազայի հանրակացարանից մաս է հատկացնում Յուսուբովին /այսինքն մարզպետարանի հաշվեկշռի հետ կապ չունեցող շինության մաս է հատկացնում/: Մարզպետն ի սկզբանե իրավական հիմք, ուժ, տրամաբանություն չունեցող որոշում է կայացրել, հավանաբար վերևներին հաշվետվություն ներկայացնելու համար, առավել ևս, որ այդ տարածքը բնակության համար պիտանի չէ: Երևի թե ճիշտ կլինի, որպեսզի ազգային փոքրամասնություններին ՛՛հարգանքով՛՛ վերաբերվող Ս.Դավթյանին ուղարկեն այդ հատկացվող տարածք, այլ ոչ թե Ասադին: Անհասկանալի է նաև, այն, որ ազատամարտիկը մարզպետարանից բնակության տարածք է խնդրում, նրանք ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքից են խոսում: Տավոիշում հաստատ ինչ-որ բան տեղից ընկել է ու թարս է պտտում կամ աճում:
Ազատամարտիկը 90-ականների սկզբից ի վեր մասնակցում է մեր սահմանների պաշտպանությանը, իսկ Տավուշի մարզպետարանում հավաքված թիկունքային առնետախումբը նման որոշում է կայացնում: Ամեն ինչ ավելի քան տրամաբանական է և իրենց տեսակին համահունչ, սակայն ցավալի, որ սրանք են գործադիր իշխանությունը Տավուշի մարզում ներկայացնում:
Որ Տավուշում ինչ-որ բան թարս է պտտվում կամ աճում դա շատ հավանակ է,հավանաբար խորհրդական Լ.Չիբուխչյանի խորհուրդով առաջնորդվում են նաև մարզպետի տեղակալները,աշխատակազմի ղեկավարն ու վարչության պետերը:Սրանց բոլորի գործունեությունն էլ անտրամաբանական է:Այս մարզում բոլոր անհաջողությունների պատճառը անգրագիտությունն է:Շատ շուտով Տավուշում գրագետ մարդ չի մնա, պետք է լինելու բացել հետպատերազմյան ,,ликбез,,-ներ,Ղուլարյանն էլ կմտածի,թե այտեղից ինչպես ,,օտկատներ,, անի՝իր սեփական գրպանը լցնելու համար:
Մի հուզեք Տավուշի ,,գնդապետ գեներալ,, մարզպետին,շուտով Օլիմպիական ջահով սահման է պահելու, որ սերժանտ ազարտվիչը Օլիմպիադայում հի, հի,հի անի ու մանկամիտ խնդա…Ասորեստանը ողջունում է Սերժին,Ղարաբաղից…Առաջ, Տավուշի մարդանմաններ, սերժանմաններ:
Յուսուբովը կարող է համոզված լինել,որ որևէ մեկը իր հարցը չի կարգավորելու,ինքը ինչ կարող է, թող կարգի բերի ու ընտանիքը տեղավորի:Մի գեղեցիկ օր ողջ ընտանիքով կհայտնվի դրսում,տեղական որևէ իշխանավոր նրա մասին չի մտածի, կասեն՝ գրությունը տվել ենք,վերևներում կզեկուցվի ամպագորգոռ նախադասություններ կամ էլ կասեն,որ նա իրեն վատ է դրսևորում:Ակադեմիկոս Ղուլարյանն է,միշտ անպատժելի՝որտեղ ինչ ուզի,ինչպես ուզի և իրեն հարմար տարբերակով-կասի:
էն որ մարզում վաստակաշատ մարդիկ չեն գնահատվում դա հանրահայտ փաստ է ա մբողջ հարցն այն է, որ գնահատվում են հոգեկան շեղումներ ունեցողները,որոնց տեղն հաստատ խորհրդականի պաշտոնը չէ այնպես,որ հարգելի քուրդ ազատամարտիկն թող մարզպետի հետ հույսեր չկապի, քանզի ավելի լավ է դժողքում հրեշտակ փնտրել քան մարզում արդարություն
Ապրես Նվեր,ինձ թվում էր ոչ մի երկոտանի չի հասկացել ուղեղային որոշակի շեղումների դրսևորումները:Դիպուկ էր:Մի ծավալուն քննություն, ուսումնասիրություն իրականացնելու դեպքում էլ նույն հանգմանն են գալու:Ծանր է ծանրացած գլխաբեռը:Հիվանդներին բուժելը պատերազմ բժշկի խնդիրն է, սպառող գոյից մոլորակը թեթևացնելը: