Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրինագծի վրա. արդարադատության նախարար

Փետրվար 03,2014 20:00

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչելու առիթով հունվարի 29-ին (2001թ. օրինագծի ընդունման օրը) անցկացրել է ամենամյա ընթրիքը, որին ներկա էին ֆրանսիացի քաղաքական գործիչներ, արվեստագետներ, լրատվական դաշտի դերակատարներ, ինչպես նաև Շառլ Ազնավուրը: Հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

image-(1)

Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստին Տոբիրան հաստատել է, որ Ֆրանսիայի կառավարությունը աշխատում է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ օրինագծի վրա:

image

Միջոցառմանը ցուցադրվել է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարբերանշանը:

image-(2)

ՀԿՀԽ-ն նաև ներկայացրել է, թե ինչ միջոցառումներ են ծրագրված 100-րդ տարելիցի համար: Օրինակ, 2015թ. ապրիլի 24-ին ժամը 19:45 (Հայաստանի ժամով 22:45) ամբողջ Ֆրանսիայով մեկ կղողանջեն եկեղեցիները զանգերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728