Այսօր Գյումրիի պետական հաստատություններում`բոլոր բուհերում, քաղաքապետարանում աշխատող երիտասարդներին վերջնականապես պարզ է դարձել, որ իրենց ղեկավարությունը հունվարի աշխատավարձից պահումներ է արել` անտեսելով ՍԴ-ի կողմից մինչև մարտի 28-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ կետերի կասեցումը: Սա աննկարագրելի դժգոհություն է առաջացրել երիտասարդների մոտ. Aravot.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել այս թեմայով: Բանը հասել է նրան, որ պետական կառույցների հաշվապահներ են մեզ ահազանգում` խնդրելով փրկել իրենց հարկայինի ճնշումներից:
Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` մի՞թե սա գրպանահատություն չէ և չի՞ նսեմացնում արդյոք ՍԴ-ի դերը` իմաստազրկելով այս կառույցի գոյությունը: Ի պատասխան այս հարցադրումների, մեր զրուցակիցն ասաց. «Սահմանադրական դատարանը ասել էր, որ վճիռը կլինի 28-ին, ուրեմն պիտի ենթարկվենք այդ վճռին, մինչդեռ մեր իշխանությունները վատագույն օրինակն են ցույց տալիս, թե ինչպես կարելի է չենթարկվել սեփական Սահմանադրությանը»:
Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանի պարզաբանումներ այս թեմայի շուրջ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ