Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը փետրվարի 1-ից սկսել է «Մանր սեփականատերի գարնանային աշխատանքների աջակցության նախագիծը»: Նախագիծը, որը կֆինանսավորվի պետբյուջեի և գյուղի ու գյուղատնտեսության ֆոնդի կողմից, կավարտվի օգոստոսին: Նախագծի բյուջեն, որը իրականացնում է գյուղատնտեսական նախագծեր ղեկավարող գործակալությունը, կազմում է 90 միլիոն լարի(50.6 միլիոն դոլար):
Ուղղված և ճշտված է շահառուների ցանկը, ինչի արդյունքում այդ նախագծից այս տարի կօգտվեն մինչև 800 հազար մանր սեփականատերեր: «Մանր սեփականատերերին գարնանային աշխատանքներին աջակցման նախագծի» շահառուները կլինեն այն ագարակատերերը, որոնք սեփականություն ունեն, կամ փաստացիորեն ղեկավարում են գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածք մինչև 1.25 հեկտար: Ագարակատերերը կբաժանվեն երկու տեսակի. Առաջին տեսակի մեջ կմտնեն այն ագարակատերերը, որոնք ունեն 0.25 հա հողատարածք, իսկ երկրորդ տիպի մեջ մինչև 1.25 հա հողատարածք ունեցող ագարակատերերը: Ըստ հողատարածքի չափի՝ ագարակատերերը կստանան տարբեր օգնություններ: Գյուղատնտեսության նախարարության տեղեկության համաձայն գարնանային ծրագրով մանր ագարակատերերը կստանան երկու տիպի գյուղատնտեսական քարտ:
Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի ագարակատերերը կստանան բանկային պլաստիկ քարտեր, այսպես կոչված ագրոքարտեր: Ի թիվս սրա, մանր սեփականատերերի համար մշակվել են տարբեր տեսակի օգնության փաթեթներ: 2013 թվականին Վրաստանի գյուղատնտեսության նախարարը դրված նպատակներին հասնելու համար իրականացրել է մասշտաբային ծրագրեր, այդ թվում նաև «Մանր սեփականատերերին գարնանային աշխատանքներում աջակցելու նախագիծ», որի շրջանակներում 710.385 շահառուներ 195.5 միլիոն(109.9 մլն դոլար) լարի ուղղակի օգնություն են ստացել գյուղատնտեսական քարտերի տեսքով:
«Վրաստանի Հայ Համայնք»