Ռուսական հանրահայտ «Տատու» խումբը հանդես կգա Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Խումբը Facebook-ի իր էջում գրել է, թե մենակատարներ Յուլյա Վոլկովան եւ Ելենա Կատինան օրերս մեկնելու են ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք, որտեղ ներկայումս ընթանում են բացման եւ փակման արարողությունների գլխավոր փորձերը:
Բացման արարողությունը տեղի է ունենալու Սոչիի «Ֆիշտ» օլիմպիական մարզադաշտում, իսկ օլիմպիական խաղերի հեռարձակումներին հետեւելու է ավելի քան 4 միլիարդ մարդ` աշխարհի բնակչության 2/3-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` sport.rbc.ru-ի