Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հավանական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
«Ես զերծ կմնայի մեկնաբանություններից, քանի որ դա մաքուր քաղաքական հարց է, ես էլ հասարակական ոլորտի մաքուր ներկայացուցիչ եմ, բայց և էդ մարդը լավ կանի, որ գնա ու մնա անցյալում: Ամենալավ տարբերակն այն է, որ իր մասին ինչքան հնարավոր է քիչ խոսի, հավատացեք, սարսափելի ոչինչ չի լինի: Եվ սարսափելի ոչինչ չէր լինի, եթե ինքը համեստ կյանքով ապրեր, համեստ տարբերակով կառավարեր ու համեստ ձևով գնար թոշակի: Ամենատարբեր պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, ինքը անհամեստ հարստություններ է դիզել, դրանից հետո նորից ներկայանալ որպես հայ ժողովրդի պաշտպան իշխանությունների անիրավությունների նկատմամբ, ուղղակի բարոյական չէ», – ասաց իրավապաշտպանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ